50 երկրներից ռազմական ներկայացուցիչներ եւ նրանց ընտանիքի անդամներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով, հայտարարել է ՌԴ ՊՆ Միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության ղեկավար Ալեքսանդր Քշիմովսկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«50 երկրներից շուրջ 300 ռազմական ներկայացուցիչները եւ նրանց ընտանիքի անդամները որոշել են պատվաստվել «Սպուտնիկ V»-ով»,-ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում:

«Սպուտնիկ V»-ով զանգվածային պատվաստումներ են անցկացվում ռուսական բանակում: Մարտի 13-ի դրությամբ ՌԴ ՊՆ տվյալներով՝ զորքերում արդեն պատվաստվել է ավելի քան 389 հազար զինծառայող:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն նշել էր, որ ՌԴ բանակում գրանցվել է ամբողջ Ռուսաստանում նոր կորոնավիրուսիային վարակով հիվանդացման ամենացածր մակարդակը: