Huawei-ից անկախացած Honor ապրանքանիշը պատրաստվում է թողարկել առավելագույն բնութագրերով ֆլագմանային սմարթֆոն: Այս մասին հայտնում է Igeekphone-ը՝ վկայակոչելով արտադրողին մոտ աղբյուրին:
Սմարթֆոնը, որն արդեն անվանել են սուպերֆլագմանային, կունենա Qualcomm Snapdragon 888 միաբյուրեղային համակարգ: Ընկերությունը նախկինում փաստացի կտրված էր ամերիկյան չիպմեյքերի արտադրանքից սահմանափակումների պատճառով, որ սահմանվել էին Huawei մայր ընկերության դեմ:
Գաջեթը կգլխավորի Honor Magic սմարթֆոնների հավաքածուն եւ առավել թանկարժեք լուծում կդառնա ընկերության արտադրանքի շարքում: Այդ տեղն առայժմ զբաղեցնում է Honor V40-ը, որն ունի MediaTek Dimensity 1000+ պրոցեսոր:
Նորույթի պրեմիերան նախատեսված է 2021 թվականի հուլիսին: Ակնկալվում է, որ կատարման մակարդակով հեռախոսը կդառնա Huawei Mate եւ Huawei P թոփային շարքի նմանակը:





























