Ստեփան Գալստյանը կիշարունակի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պարտականությունները կատարել նվազագույնը եւս 5 օր: Այս մասին մարտի 15-ին Ազգային ժողովում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Մեկնաբանելով ի դեմս «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների՝ ընդդիմության առաջարկը ռազմական դրությունը չեղարկելու մասին, նա «հավաստիացրեց», որ վաղ թե ուշ երկրում այս իրավական ռեժիմը կվերացվի: Միաժամանակ, Քոչարյանի կարծիքով, ճիշտ կլիներ, եթե խերհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները նախ տեղեկանային այս հարցում պաշտպանության նախարարության կարծիքին:

Այսպես, ինչպես նշեց Քոչարյանը, այսօրվա դրությամբ Հայաստանում չկա ԶՈՒ ԳՇ պետ, չնայած նվազագույնը 5 օր պետի պարտականությունները կկատարի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը: «Բայց, ի վերջո, կա պաշտպանության նախարար, ում կարծիքը անհրաժեշտ է իմանալ»,- ասաց Քոչարյանը՝ այդպես էլ չպարզաբանելով, թե իշխանությունները որքան երկար են մտադիր ուժի մեջ թողնել պաշտոնապես գործող ռազմական դրության ռեժիմը: