2021 թվականին Samsung-ը կարող է զգալիորեն կրճատել սմարթֆոնների արտադրությունը, հայտնում է Reuters-ը:
Կիսահաղորդիչների շուկայի առաջատարներից մեկը՝ Qualcomm-ը չի կարող Samsung-ին պահանջվող քանակի պրոցեսորներ մատակարարել: Այս մասին գործակալությանը հայտնել են ամերիկյան ընկերության երկու անանուն աղբյուրները: Qualcomm չիպերի պահանջարկը վերջին ամիսներին կտրուկ աճել է, ընկերությունը չի կարող գործընկերներին ապահովել անհրաժեշտ քանակությամբ պրոցեսորներով ՝ դրանց արտադրության համար բաղադրիչների բացակայության պատճառով:
Մասնավորապես, ինսայդերը հայտարարել է, որ ֆլագմանային պրոցեսորի՝ Snapdragon 888-ի դեֆիցիտ է զգացվում: Ընկերության մեկ այլ զրուցակից կանխատեսել է, որ չիպերի պակասի պատճառով Samsung-ը խնդիրներ կունենա ցածր եւ միջին գների սեգմենտների սմարթֆոնների արտադրության հետ: Samsung-ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություն տալ: Qualcomm-ում պատմել են, որ ընկերությունը մտադիր է ապագայում լուծել մատակարարման հետ կապված խնդիրները:
Ըստ Reuters-ի կողմից հարցված վերլուծաբանների՝ միկրոպրոցեսորների պակասը մեծացնում է նույնիսկ ամենաէժան չիպերի արժեքը: Օրինակ, STMicroelectronics-ի միկրոկոնտրոլերի չիպը, որն ի սկզբանե 2 դոլար էր գնահատվել, այժմ վաճառվում է 14 դոլարով:





























