Անվանվել են սմարթֆոններ, որոնք արագ տվյալներ են փոխանցում հինգերորդ սերնդի բջջային ցանցերում: iPhone 12-ը չի մտել լավագույն 25-յակում: Նման եզրակացության եկել Opensignal վերլուծական ընկերության փորձագետները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Վերլուծվել է ԱՄՆ տարածքում 5G սմարթֆոնների աշխատանքը: Արագությամբ առաջատար է Galaxy S21-ը 56 Մբիթ/վրկ արդյունքով: Երկրորդ տեղում է TCL Revvl-ը, երրորդում՝ OnePlus 8T+-ը:
Apple– ի սմարթֆոնների շրջանում լավագույն արդյունքը ցույց է տվել iPhone 12 Pro-ն ՝ 36,9 Մբիթ/վրկ արդյունքով: Բայց դա բավարար չի եղել հինգերորդ սերնդի բջջային ցանցերում գործող 25 ամենաարագ հեռախոսների վարկանիշ մտնելու համար:
Սակայն ինչպես նշում է Opensignal-ը, Apple սմարթֆոնների օգտվողները գոհ են iPhone 12-ից. տվյալների փոխանցման արագությունը LTE-ի համեմատ աճել է 2,3 անգամ: Հեռանկարային է թվում նաեւ բջջային ցանցերում գերարագ կապի ստանդարտ mmWave 5G-ին աջակցելու որոշումը: IPhone 12-ի գլոբալ տարբերակը զրկված է նման օպցիայից:





























