Երեւանի մանկապարտեզներ հաճախող երեխաների համար, որոնք 2020 թվականի պատերազմի հետեւանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստանի մայրաքաղաք են տեղափոխվել, արտոնություններ են սահմանվել տեղական հարկի զրոյական դրույքաչափի ձեւով: Մարտի 16-ին համապատասխան որոշումն ընդունվել է Երեւանի ավագանու նիստում:
Մեկ այլ որոշման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաեւ այն անձինք, որոնց փոխադրամիջոցները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ կամ ռազմական գործողությունների հետեւանքով օգտագործման համար ոչ պիտանի են դարձել, ազատվում են տրանսպորտային միջոցի տեղական հարկից:





























