Հետազոտողը դեմքի ճանաչման համար ստեղծել է «երկգործոն նույնականացման» համակարգ, որն աչքով անելը օգտագործում է սմարթֆոնը ապաարգելափակելու համար: Այս մոտեցումը պետք է ավելի պաշտպանված լինի, քան դեմքի դասական ճանաչումը, գրում է Ferra-ն:
Համակարգը կոչվում է անձի միաժամանակյա երկգործոն ստուգում (C2FIV): Այն պահանջում է, որ օգտագործողը գրանցի դեմքի կարճ տեսանյութ: Անհրաժեշտ է նաեւ բարձրաձայն կարդալ որոշակի արտահայտություն: Դրանից հետո անհրաժեշտ է տեսանյութը ներբեռնել սարքում՝ նույնականացման համար: Համակարգը հետագայում մուտք գործելու համար կպահանջի եւ՛ դեմքը, եւ՛ որոշակի ժեստ:
Հաղորդվում է, որ C2FIV-ը հենվում է նյարդային ցանցի վրա, որը մարզել են 8000 տեսանյութերի տվյալների բազայի վրա: Տեսանյութերի մարդիկ աչքով են արել, ժպտացել կամ հոնքերը բարձրացրել։
Համակարգը պետք է լինի ավելի հուսալի: Ինչպես ասում է դրա ստեղծողը, նույնիսկ եթե ինչ-որ մեկը փորձի մուտք գործել ձեր սարք, նա երբեք չի իմանա, թե ինչ ժեստ եք օգտագործում արգելափակումը հանելու համար:





























