Դավիթ-Գարեջի վրացական վանական համալիրում փլուզվել է մենախցերից մեկը: Դավիթ-Գարեջին 6-րդ դարի վրացական քարանձավային վանական համալիր է, որը գտնվում է մայրաքաղաք Թբիլիսիից 60 կմ դեպի հարավ-արեւելք, վրաց-ադրբեջանական սահմանին:

Փլուզման մասին Կախեթիի տեղեկատվական կենտրոնին հայտնել են Ուբադնո գյուղի բնակիչները: Նրանց խոսքով, փլուզված մենախցի տանիքում խորության տրամագիծը կազմում է 1,5 մետր:

Գյուղի բնակիչները վստահ են, որ փլուզումը հետեւանք է ադրբեջանական Ալգեթիում տեղակայված ռեզերվիստների ճամբարում անցկացվող վարժանքների:

Նրանք չեն բացառել նաեւ, որ փլուզումը եղել է հարեւանությամբ գտնվող մեկ այլ ռազմակայանից պարբերաբար հնչող հրետանային համազարկերի արդյունքում: