ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հստակ պատասխան չտվեց, թե ինչ կանի «Լուսավոր Հայաստանը», եթե իշխանությունները որոշեն արտահերթ ընտրություններն անցկացնել ոչ թե մինչեւ հունիսի մեկը, այլ աշնանը:
Հարցին, թե եթե իշխանությունները որոշեն ընտրություններն անցկացնել աշնանը, «Լուսավոր Հայաստանը» կմասնակցի՞, Մարուքյանը պատասխանեց, որ այդ դեպքում կքննարկեն, կորոշեն. «Դուք գիտե՞ք, թե ինչ է լինելու աշնանը Հայաստանում կամ Արցախում կամ տարածաշրջանում: Աշնան մասին կխոսենք աշնանը կամ ճտերն աշնան են հաշվում»:
Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ տեսել է արտահերթ ընտրությունների գնալու քաղաքական կամք եւ չի ուզում որեւէ իշխանության որեւէ մի ներկայացուցչի հայտարարությունից ելնելով այդ կամքը կասկածի տակ դնել:











