Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարի ընտրությունների օրը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իր կարծիքը կարտահայտի։ Այս մասին  այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Դե յուրե դեռևս ընտրություններ նշանակված չեն, որովհետև թեկուզ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ իրական կապիտուլյանտի կողմից հայտարարություն անելը դեռևս չի նշանակում, որ կա ընտրություն։ Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարի ընտրությունների օրը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, իր կարծիքը կարտահայտի։ Մի բան կարող եմ հստակ ասել՝ Հանրապետականը քաղաքական որևէ պրոցեսում դիտորդ չի լինելու, Հանրապետականն ունի անելիք և ասելիքը, Հանրապետականը պայքարելու է իր իդեալների համար՝ անկախության, ինքնիշխանության, արցախյան հիմնախնդրում ազգային հայկական լուծման և գլխավոր խոչընդոտի դեմ՝ կապիտուլյանտը և նիկոլիզմը՝ ինչ ֆորմատով, ինչ ձևաչափով՝ կքննարկենք կասենք։ Ես շարունակում եմ պնդել, որ  »,- նշեց Էդուարդ Շարմազանովը։