Google-ն այս տարի նախատեսում է ավելի քան 7 միլիարդ դոլար ներդնել տվյալների մշակման ԱՄՆ գրասենյակներում եւ կենտրոններում։

Google-ի ծախսերը ներառում են 1 միլիարդ դոլար Կալիֆոռնիա նահանգում: Այս քայլը տեղի է ունենում այն ժամանակ, երբ շատ ընկերություններ լքում են Սիլիկոնյան հովիտը, քանի որ COVID-19 համավարակը հեռավար աշխատանքի պատճառ է դարձել:

Գործադիր տնօրեն Սունդար Պիչայիի խոսքով, ներդրումը Google-ում կստեղծի առնվազն 10 000 նոր աշխատատեղ՝ լրիվ դրույքով: