ԱՄԷ-ում «անձրեւ առաջացնող» դրոնների փորձարկում կսկսեն: BBC-ի փոխանցմամբ՝ դրոնները թռչում են ամպերի մեջ՝ էլեկտրահարելով նրանց, որպեսզի «ստիպեն» անձրեւել:

Երկիրն արդեն օգտագործում է ամպերի ցանքսի տեխնոլոգիան, որպեսզի տեղումներ խթանի: Բայց տարեկան ընդամենը 100 մմ տեղումներով ԱՄԷ-ին ավելին է պետք:

2017-ին կառավարությունը 15 միլիոն դոլար է հատկացրել անձրեւներ առաջացնելու ինը տարբեր նախագծերի համար:

Ռեդինգի համալսարանի գիտնականները ղեկավարում են դրանցից մեկը: Ծրագիրն ուղղված է ամպի կաթիլներում էլեկտրական լիցքի հավասարակշռության փոփոխմանը, բացատրել է պրոֆեսոր Մարտեն Ամբաումը:

Երկրում «շատ ամպեր» կան, ուստի նախատեսվում է այնպես անել, որ դրանց մեջ եղած ջրի կաթիլները միաձուլվեն եւ իրար կպչեն, «ինչպես սանրի վրա չոր մազերը», երբ հանդիպեն ստատիկ էլեկտրականության հետ: «Երբ կաթիլները միաձուլվում են ու սկսում անձրեւի պես թափվել»: