Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ խնդիրները կքննարկի ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ գործակալությունը հայտնել է, որ ԵՄ-ն սառեցրել է սեւ ցուցակում թուրքական պետական նավթային կորպորացիայի (TPAO) ներառման հարցով ծրագրերը, «ինչն ակնհայտ նշան է, որ այս տարի Անկարայի դիվանագիտական աըշավը պտուղներ է տվել»:

Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ կքննարկի նաեւ Թուրքիայի սպասելիքները որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, ներառյալ՝ առանց վիզային ռեժիմի մասին Անկարայի պահանջները, մաքսային միության թարմացումն ու ԵՄ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը: