Մավրիտանիան վերականգնել է Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները հարաբերությունների խզումից 4 տարի անց: Երկու երկրների արտաքին գործերի նախարարները Դոհայում բանակցություններ են վարել:

«Անցած շաբաթ ինտենսիվ շփումներից հետո եւ Օմանի բարձր աջակցությամբ Մավրիտանիան եւ Կատարը որոշեցին վերսկսել դիվանագիտական հարաբերությունները»,-Մավրիտանիայի պետական տեղեկատվական գործակալությունը մեջբերում է ԱԳ նախարարության հայտարարությունը:  

Մավրիտանիան խզել էր Կատարի հետ կապերը 2017 թվականին ահաբեկիչների սատարելու մեջ մեղադրանքի պատճառով՝ հետեւելով արաբական այլ տերությունների, ներառյալ՝ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի եւ Բահրեյնի օրինակին: