ՌԴ Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարել է Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին՝ նրա սպանության մեջ մեղադրվող երեք դուստրերի նկատմամբ խոշտանգումների եւ սեռական գործողությունների փաստով: Ինչպես ՏԱՍՍ-ին պարզաբանել են աղջիկների փաստաբանները, նրանց պաշտպանյալները պաշտոնապես գործով տուժողներ են ճանաչվել:

«Մենք հենց նոր ավարտեցինք Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ հարուցելու հետաքննության որոշմանը ծանոթանալը: Մեր պաշտպանյալները պաշտոնապես ճանաչվել են տուժողներ»,- ասել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը: Նա նշել է, որ բոլոր քույրերն արդեն ծանոթացել են իրենց հոր դեմ քրեական գործ հարուցելու որոշմանը: