Հայաստանի կառավարությունում կոռուպցիա չկա, բայց կան որոշակի կոռումպացված տարրեր նախկին համակարգից: Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով՝ հին կոռումպացված համակարգի տարրերը, որոնք դեռ գործում են, թույլ են տալիս որոշ պաշտոնյաների կամայական որոշումներ կայացնել, որոնք խնդիրներ են առաջացնում մասնավոր ներդրողների համար:
«Աշխատանքի մեծ մասն արդեն արված է, բայց դա չի նշանակում, որ ամբողջ հին համակարգը արմատախիլ է արվել, եւ դրա փոխարեն ստեղծվել է լիարժեք գործող մեխանիզմ»,- ասաց նախարարը:
Այնուամենայնիվ, նա հավաստիացրեց, որ շուտով կգա բարեփոխումների պտուղները քաղելու ժամանակը:
«Երբ ոչ մի պաշտոնյա այլեւս չի կարող խանգարել երկրի զարգացմանը»,- ընդգծեց Քերոբյանը:




























