Մշակվել է գործողությունների ծրագիր, որը պայմաններ է ստեղծում ԵՏՄ-ում տնային ռոումինգին անցնելու համար համար, ժամկետները սահմանվել են: Այս մասին այսօր Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Երեւան-Նուր Սուլթան առցանց տեսակամրջի ժամանակ հայտարարել է ԵՏՀ մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Արման Շաքալիեւը:
Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է ժամկետներին, սահմանվել է մինչեւ 2025 թվականը: Այդ հարցը կքննարկվի ապրիլին կոլեգիայի նիստի ժամանակ, իսկ մնացած 3-4 տարիները կծախսվեն ծրագրի իրականացման վրա: «Բջջային կապի օպերատորների մտահոգությունը կապված է խարդախության ռիսկերի հետ: Առաջին հարցը վերաբերում է օպերատորների տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորություններին, երկրորդ հարցը ՝ գրանցման պայմաններին»,-նշել է նա:
Հակամենաշնորհային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ վերջին քննարկումների ժամանակ մասնակիցները քննարկել են նաեւ շուկայում կենսական կարեւորության դեղորայքի մրցակցության խնդիրը: Մասնակիցները քննարկել են էլեկտրոնային բորսայի առեւտրի զարգացումը, դրա ազդեցությունը գնագոյացման վրա եւ ԵՏՄ-ում մրցակցային շուկաների ձեւավորմանը:
Շաքալիեւն ընդգծել է, որ աշխատանքներ են տարվում ԵՏՄ երկրների էլեկտրոնային ստորագրության փոխճանաչման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
«Դա հնարավորություն կտա Միության երկրների ընկերություններին առավել սերտ փոխգործակցության համար, ինչպես նաեւ հնարավորություն կտա մասնակցել պետական գնումների մրցույթներին»,-եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ ԵՏՄ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը:





























