Consumer Reports ամերիկյան պարբերականը կազմել է Android եւ iOS հիմքով սմարթֆոնների վարկանշային աղյուսակ, որը խորհուրդ է տրվում 2021 թվականին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Լավագույն iPhone» կատեգորիայի առաջնորդն է iPhone 12 Pro Max-ը: Այն համալրված է A14 Bionic արագ պրոցեսորով, OLED-դիսփլեյով եւ 5G ցանցին միանալու հնարավորությամբ: Փորձագետները նշում են, որ iPhone 12 Pro Max-ն արժե 100 դոլարով ավելի թանկ, քան 12 Pro-ն, ընդ որում՝ ունի ավելի երկարատեւ ինքնուրույն աշխատանքի հնարավորություն, ավելի մեծ դիսփլեյ եւ ավելի լավ տեսախցիկ: Սակայն սմարթֆոնի թերություններից են մեծ չափսերն ու քաշը՝ 226 գրամ:
Android-սարքերի շրջանում առաջնորդն է Samsung Galaxy Note20 Ultra 5G-ն: Մոդելի առավելությունների շրջանում փորձագետներն անվանել են ինքնուրույն աշխատանքի հիանալի ժամանակը, հնգակի զումով տեսախցիկն ու էկրանը:
Լավագույն բյուջետային սարքն է համարվել OnePlus Nord N10 5G-ն: Դրա միակ կարեւոր թերությունն է, ըստ մասնագետների, mmWave ապահովման բացակությունը:
Consumer Reports-ի մասնագետները՝ որպես առանց լիցքավորման ամենաերկարն աշխատող սմարթֆոն նշել են OnePlus Nord N100-ը, սակայն դրա տեսախցիկները ստացել են ցածր գնահատական:
Consumer Reports պարբերականը հրապարակում է սպառողական ապրանքների եւ ծառայությունների համեմատական թեստեր եւ ուսումնասիրությունների արդյունքներ, որոնք հիմնված են օգտատերերի կարծիքների եւ պարբերականի 50 լաբորատորիաներում ու հետազոտական կենտրոններում անցկացվող թեստավորումների արդյունքների վրա:





























