Սմարթֆոնների համար վնասակար ծրագրերն օգտագործում են ամենատարբեր մեթոդներ, որպեսզի իրենց զոհերին մոլորության մեջ գցեն, օրինակ՝ հայտնի խաղերի «անվճար» տարբերակներ կամ բաժանորդագրություն, հաղորդում է «Վեստի»-ն:

Նոր վիրուսը հայտնաբերվել է Zimperium ընկերությունում, որն աշխատում է կիբերանվտանգության ոլորտում: Remote Access Trojan-ը կամ կրճատ՝ RAT, տեղադրումից հետո հասանելիություն է ստանում սմարթֆոնի վրա ցանկացած տվյալի նկատմամբ՝ նամակագրություն (այդ թվում WhatsApp-ում), փոխանակման բուֆերի պարունակություն, լուսանկարներ, ինչպես նաեւ կարող է ձայնագրել՝ միացնելով հեռախոսազրույցները: