Samsung-ը պատրաստվում է Android պլանշետների երկու մոդել թողարկել: Tab A7 Lite եւ Tab S7 Lite մոդելների մասին նշել է Gizmochina-ն` հղում անելով Էվան Բլասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Galaxy Tab A7 Lite-ի կրտսեր մոդելը կստանա 8,4 դյույմանոց LCD էկրան: Սարքը կաշխատի Helio P22T պրոցեսորով եւ 3 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Tab A7 Lite-ը 5100 մԱ/ժ ծավալով մարտկոց եւ մեկ հիմնական տեսախցիկ կստանա:
Ի տարբերություն Tab A7 Lite-ի, Tab S7 Lite-ն ավելի մեծ պլանշետ կլինի` 12,4 դյույմանոց IPS էկրանով: Սարքը կներկայացվի երեք տարբերակով՝ 5G-ով, LTE-ով եւ միայն Wi-Fi-ով: Արտադրողականության համար Snapdragon 750G պրոցեսորը պատասխանատու կլինի:





























