Վստահ եմ, որ գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ մեր նպատակները համընկնում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արտակ Թովմասյանը:
Նրա խոսքով՝ բիզնեսը միշտ պահանջում է երկրի զարգացում եւ հավասար հնարավորություններ:
«Այդ ամենը ձեռնտու է բիզնեսին»,-ասաց նա:
Թովմասյանը նկատեց, որ այսօր Հայաստանում ընդդիմադիր հայացքների համար մարդկանց կարող են աշխատանքից ազատել:
«Ես դա տեռոր եմ համարում: Նման մեթոդներով պետության զարգացման չես հասնի»,-նշեց նա:











