IOS 14.5 բջջային օպերացիոն համակարգի վեցերորդ բետա-տարբերակում մի կարեւոր նորարարություն են նկատել՝ այժմ Siri ձայնային օգնականը լռելյայն չի խոսում կնոջ ձայնով, այլ առաջին ակտիվացման ժամանակ օգտատիրոջն առաջարկում է ընտրել կնոջ կամ տղամարդու ձայն, գրում է TechCrunch պորտալը:
Երբ iOS 14.5 թարմացումը կայուն թողարկում ստանա, Apple-ի բջջային սարքերում Siri-ն լռելյայն կնոջ ձայնով չի խոսի՝ օգտատերերը առաջին անգամ ակտիվացնելիս պետք է ընտրեն օգնականի ձայնը: Մինչ այժմ Siri ձայնային օգնականը լռելյայն խոսում էր կնոջ ձայնով, իսկ տղամարդու ձայնի տարբերակը կարելի էր ընտրել կարգավորումներում:
Բացի լռելյայն կնոջ ձայնի բացակայությունից, Siri ձայնային օգնականի մշակողները iOS 14.5-ում պատրաստել են նաեւ այլ նորույթներ:




























