Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ստացել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը, հաղորդում է Bild-ը:

Պետության 65-ամյա ղեկավարը պատվաստվել է Բեռլինում՝ Բունդեսվերի հիվանդանոցում:

Շտայնմայերն ասել է, որ վստահում է Գերմանիայում թույլատրված պատվաստանյութերին:

Նրա խոսքով՝ պատվաստումը համավարակից դուրս գալու ճանապարհին կարեւոր քայլ է. «Օգտվեք այս հնարավորությունից: Միացե՛ք»: