Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարակը հանդես է եկել Իրանի դեմ պատժամիջոցների խստացման օգտին: Այդ մասին նա հայտնել է Le Figaro թերթին տված հարցազրույցում:
«Իրանը նախկինի պես ձգտում է ատոմային զենք ստեղծել: Ընդ որում, նա աջակցում է ահաբեկչությանը ողջ տարածաշրջանում: Իրանը մտադիր է իր վերահսկողության տակ վերցնել Պարսից ծոցի ողջ տարածաշրջանը»,- ասել է Իսրայելի նախարարը:
«Հարցն այն է, որ պետք է պարզել, թե երբ եւ ինչպես Իրանը ատոմային գերտերություն դառնալու: Պետք է պարզել, թե երբ է հասնելու այն անտեսանելի եզրագիծը, որից այն կողմ որեւէ այլ պետություն չի կարող խանգարել նրան ատոմային զենք ստեղծել: Իսկ այդ եզրագծին շատ քիչ է մնացել, ընդամենը ի քանի եռամսյակ: Ուստի պետք է խստացնել պատժամիջոցները Իրանի դեմ»,- ընդգծել է Բարակը:




























