Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Բերդ քաղաքի Քարաշեն փողոցի տներից մեկում վիճաբանություն է։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղեկություններ կային նաև, որ տանը հրազեն կա։ Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով օպերատիվ խումբը հնարավորինս արագ հասավ 72-ամյա տղամարդու տուն։ Հյուրասենյակի կահույքին, ակնհայտ տեսանելի, դրված էին թմբուկավոր ատրճանակ ու փամփուշտներ։ Ակոսավոր հրազենն ու 5,6 մմ տրամաչափի 19 փամփուշտը առգրավվեց։

Զենք-զինամթերքն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Տղամարդու հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Ոստիկանության Տավուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում։