Ֆրանսիայում կայացել է փողոցներում փարաջա կրելու համար ձերբակալված կանանց նկատմամբ դատական առաջին նիստը։
Ֆրանսիական Le Matin թերթի տեղեկացմամբ, կանայք, ում քաղաքացիությունը դեռեւս չի հաղորդվում, Մո քաղաքի քաղաքապետարանի մերձակայքում ձերբակալվել էին դեռ մայիսի 5-ին։ Սակայն դատական նիստին նրանք այդպես էլ չեն հայտնվել, հայտնում է KM.ru-ն։
Ինչպես հայտնում է SalamNews-ը, կանանցից մեկին խնդրել են դատարանի դահլիճ մտնելուց առաջ հանել փարաջան։ «Ես գիտեի, որ մեզ դահլիճ չեն թողնի եւ որոշեցի տանը մնալ»,- ասել է մյուս կինը։
Դատարանն այս գործի առնչությամբ իր վերջնական որոշումը կհայտարարի սեպտեմբերի 22-ին։
Ինչպս ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ֆրանսիայում ապրիլի 11-ից ուժի մեջ էր մտել հասարակակն վայրերում եւ փողոցում դեմքը փակող հագուստ կրելն արգելելու մասին օրենքը։ Օրինախախտներին 150 եվրո տուգանք է սպառնում։




























