Գերմանիան բանակցություններ կվարի Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V»-ի հնարավոր մատակարարման շուրջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանին:

Շպանի խոսքով՝ չորեքշաբթի երեկոյան Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ նախնական պայմանագրեր չի կնքի ռուսական պատվաստանյութի մատակարարման մասին:

Նա նշել է, որ այժմ ռուսական կողմից հարցի պարզաբանում է սպասում, թե երբ եւ կոնկրետ որքան պատվաստանյութ կարող է ստանալ Գերմանիան բանակցություններից հետո: