Վերջին ամիսներին Twitter Inc.-ը վարել է բանակցություններ Clubhouse-ը ձեռք բերելու մասին: Bloomberg-ի հաղորդմամբ՝ խոսքը վերաբերել է ծառայությունը 4 միլիարդ դոլարով գնելուն: Ներկայում բանակցությունները դադարեցված են անհայտ պատճառով:

Այս շաբաթ ավելի վաղ Bloomberg News գործակալությունը հաղորդել էր, որ Clubhouse-ը բանակցություններ է վարում 4 միլիոն դոլարի չափով ներդրողներից ֆինանսավորում ներգրավելու շուրջ: Երբ Twitter-ի հետ բանակցությունները ձախողվել են, Clubhouse-ը սկսել է ուսումնասիրել հնարավորությունը, թե արդյո՞ք արժե դրա փոխարեն ֆինանսավորման աղբյուրներ ներգրավել այդ գնահատման դեպքում: