Ադրբեջանից Ադրբեջանի կոդով ցանկ են ուղարկել ինձ, ասել են, որ երեխան իրենց մոտ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, Հայաստանի ՊՆ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը:
«Եթե իրենց մոտ չէր, ինչ գիտեին, կարող ա ես բերել թաղել եմ»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը դիմել է ԱԱԾ-ին, սակայն բաներ կա, էր չի կարող ասել:
Տղամարդը նշեց, որ իր միակ որդին, ով 18 տարեկան է, 1,5 ամսվա ծառայող է եղել, երբ հանել են դիրքեր:
Հիշեցնենք, որ ՊՆ համալիրն արդեն երկրորդ օրն է շրջափակված է անհետ կորած զինծառայողների հարազատների կողմից: Նրանք պահանջում են վերադարձնել իրենց որդիներին:











