Նախկինում հետպատերազմական շրջանում Հայաստանը ղեկավարած անձինք հանդես են եկել հայտարարություններով, որոնք պետք է պարզաբանվեն: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանը:
«Մեր իրականության մեջ ստեղծվել է ըմբռնում, որ այն կողմը, որը բանակցություններում ցուցաբերում է ոչ կառուցողական մոտեցում, այդ կողմի նկատմամբ միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում նրան կառուցողական դաշտ բերելու համար; Սա ուղղակի պարզ մոլորություն է, որովհետեւ մի առնվազն 2011 թվականից սկսած, երբ Ադրբեջանը որդեգրել է ապակառուցողական մոտեցումներ, միջազգային հանրությունը ոչ թե Ադրբեջանին համոզել է, որ գա կառուցողական դաշտ, այլ հայկական կողմի առաջ դրել է խնդիր, որ գիտես, ավելի շատ զիջումներ արա, որ հնարավոր լինի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ:
Այն պնդումները, որ հանրքվեի շուրջ պայմանավորվածություններ կան, սա նույնպես մեր ժողովրդին ոլորության մեջ գցելու փորձ է: Այո, բանակցություններում, այդ թվում 2015-2016 թվականներից հետո քննարկվող, եղել է հանրաքվեի դրույթ եւ ասվել է, որ դա պետք է արտահայտի ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտումը: Բայց չկա ընդգծում, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն, արեալը նկարագրված չէ: Ադրբեջանն ունեցել է դիրքորոշում, որ իր սահմանդրության, իր տրամաբանության համաձայն իր տարածքի որեւէ հատվածի հարցը կարող էճշգրտվել միայն այնպիսի հանրաքվեով, որը պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում: Սա եղել է բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումը: Երբ հարց է ծագել, թե ոնց ենք մեկնաբանելու այս դրույթը, համանախագահների պատասխանը եղել է՝ այն մեկնաբանությունը, որի շուրջ կհամաձայնեն Հայաստանն ու Ադրբեջանը, ահա այդ մեկնաբանությունն ընդունելի է մեզ համար»,-ասաց Փաշինյանը: Նա նաեւ հարց բարձրացրեց, թե ինչ է նշանակում «ԼՂ ամբողջ բնակչություն» արտահայտությունը. Ադրբեջանի մեկնաբանմամբ դա նշանակում է ներքին տեղահանվածներ, այդ թվում տեղահանումից հետո ծնված ընտանիքի անդամներ: Եկեք արձանագրենք, որ ըստ եղած տվյալների, հայտնի իրադարձությունների բերումով արցախյան առաջին պատերազմի հմատեքստում ԼՂԻՄ-ից հեռացել է շուրջ 40 հազար ադրբեջանցի: իսկ ի՞նչ կոնկրետ հարց է դրվելու հանրաքվեի, ով է ձեւակերպելու յդ հարցը: Այս հարցին նույնպես հստակ պատասխաններ չեն եղել: Շատ կարեւոր է մի սկզբունքային նրբություն, որը երկար ժամանակ թաքցվել է հայ հանրությունից: Երբ որ Սերժ Սարգսյանի կողմից սվել է, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից, պետք է հասկանալ, թե սա ինչ է նշանակում:
Մադրիդյան տարբերակում կա «միջնկյալ կարգավիճակ» հսկացությունը: Ադրբեջանն, ըստ էության, 2011-ի սկսած հրաժարվում է միջանկյալ կարգավիճակի քննարկումից: Թվում է՝ յս պայմաններում բանակցային հմտությունների արդյունքում հայկական կողմը կարողանար հասնել նրան, որ միջնորդները Ադրբեջանին համոզեին, որ արի էս միջանկյալ կարգավիճակն ընդունի: Բայց փաստն այն է, որ Ադրբեջանի այս դիրքորոշումը 2014-2015 թվականներից սկսած արժանացել է միջնորդների աջակցությանը եւ 2016-ի ապրիլյան պատերազմը սկսել է այն բանից հետո, երբ միջնորդների կողմից հայկական կողմին առաջարկվել է, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձնագրման պահանջից:
Ուզում եմ հստակ արձանագրել, որ 2016-ի ապրիլից երկու ամիս առաջ միջնորդների կողմից եղել է հստակ առաջարկ, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձնագրման ձգտումներից: Հայկական կողմը հրաժարվել է եւ դրանից երկու ամիս անց սկսվել է ապրիլյան պատերազմը, որը տարածքային կորուստներից հետո կանգնեցնելու հանգամանքով, ըստ էության, դառնում է, պիտի դառնար իմ նշած օրակարգի, այսինքն միջանկյալ կարգավիճակից հրժարումի պարտադրում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:




























