ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը խուսափեց եւ չպատասխանեց լրագրողների այն հարցին, թե ինչի համար էր հոտնկայս ծափ տալիս Նիկոլ Փաշինյանին:

«Տիկին Նազարյան, ինչի՞ համար եք ծափ տալիս, Արցախը  թուրքին հանձնած ղեկավարի ելույթի՞ն եք ծափ տալիս: Տիկին Նազարյան, Նիկոլը Փաշինյանը Արցախը հանձնել է թուրքին, դուք դրա համար ծա՞փ եք տալիս, 5000 զոհի համա՞ր եք ծափ տալիս»,- հարցրեցին լրագրողները:

Լենա Նազարյանը լրագրողների հարցերին ոչ մի բառ չպատասխանեց եւ ճողոպրեց իր սենյակ: