Ֆրանսիայի խորհրդարանն անվտանգության մասին օրենք է ընդունել, որը ընդլայնում է ոստիկանության լիազորությունները, հաղորդում է  AP-ը:

Օրինագծին կողմ է քվեարկել 75 խորհրդարանական, դեմ՝ 33-ը: Սենատն արդեն ընդունել է օրենքը:

Մակրոնի կառավարությունը հայտարարել է, որ օրենքն անհրաժեշտ է ագրեսիվ խմբավորումների սպառնալիքներից եւ հարձակումներից ոստիկանության պաշտպանության համար: