Fund for Peace կազմակերպությունն ու Foreign Policy հանդեսը հրապարակել են «անհաջողակ» երկրների կամ «ձախողված» երկրների (Failed States) վարկանիշը:

177 երկրների ցանկում Հայաստանը, ինչպես եւ նախորդ տարի, 101-րդ տեղում է:

Վրաստանը 47-րդն է (2010-ին` 37-րդը), Ադրբեջանը` 63-րդ (2010-ին` 55-րդ): Իրանը 35-րդն է, Ռուսաստանը` 82-րդ: Ընդ որում, ցանկում որքան փոքր է թիվը, այնքան ձախողված է համարվում երկիրը: 1-ին տեղում Սոմալին է, որին հաջորդում են Չադը, Սուդանը, Կոնգոն եւ Հաիթին:

Իսկ վերջից առաջինը Ֆինլանդիան է, որն առաջին անգամ առաջին է անցել Նորվեգիային:

ԱՄՆ-ը հայտնվել է 158-րդ տեղում: