Սաուդյան Արաբիայի եւ Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներն անցկացրել են ուղիղ բանակցություններ՝ փորձելով վերականգնել հարաբերությունները, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով պաշտոնական անձանց:
Իրանա-սաուդյան բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Բաղդադում ապրիլի 9-ին եւ ներառել է հուսիթների եմենյան խմբավորման կողմից Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների քննարկումը, պնդում են պարբերականի աղբյուրները: Բանակցություններն ունեցել են դրական ընթացք, FT-ին ասել է պաշտոնյան:

Թերթը նշում է, որ բարձրաստիճան սաուդցի պաշտոնյան հերքել է Իրանի հետ որեւէ բանակցության մասին լուրը:

Reuters-ին չի հաջողվել հաստատել բանակցությունների մասին տեղեկատվությունը պաշտոնական աղբյուրներից: