Մինչեւ տարեվերջ Չինաստանի հարավային Վենչանգ նավահանգստում կկառուցվի 3 միլիարդ դոլար արժողությամբ գերտեխնոլոգիական կենտրոն՝ տիեզերքից ստացված տվյալների վերլուծության համար:

Կենտրոնը 2022 թվականից սկսած՝ մեծ տվյալների ապահովման ծառայություններ կմատուցի ոլորտների, այդ թվում՝ աերոտիեզերական եւ ծովային հատվածների համար, հայտնում է Hainan Daily-ն:

Հաջորդ տասնամյակում Չինաստանը նախատեսում է ստեղծել կոմերցիոն արբանյակների հսկայական խմբավորումներ, որոնք կարող են տարբեր ծառայություններ առաջարկել:

Արբանյակների արձակման պահանջարկը բավարարելու համար Չինաստանը ստիպված կլինի ստեղծել ավելի մեծ հրթիռներ, որոնք կարող են ավելի շատ արբանյակներ մատակարարել, կամ ավելի շատ արձակման կայաններ կառուցել, կամ երկուսն էլ: Ներկայումս Չինաստանն ունի չորս արձակման վայրեր՝ երեքը ցամաքային եւ մեկը Հայնան նահանգի Վենչան քաղաքում:

Այս ամսվա սկզբին կառավարությունը հայտարարել էր, որ նախատեսում է Հայնանում կառուցել նոր կոմերցիոն տիեզերական բազա՝ արձակման աճող պահանջարկը բավարարելու համար: