Դատարանը ՄԵՐԺԵՑ Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի պաշտպան Գայանե Պապոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դատարաններն իրականացնում են հանրության համար տեսանելի արդարադատություն!!
Կեցցեն արժանապատիվ դատավորները»:
Հիշեցնենք, որ խոսքը Սյունիքի դեպքերով հարուցված քրգործի մասին է՝ խուլիգանության հատկանիշներով:











