ԱՄՆ-ն պետք է զսպման համակարգը հարմարեցնի նոր մարտահրավերներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ ելույթ ունենալով Հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար Ջոն Ավկիլինոյի՝ պաշտոնը ստանձնելու արարողության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ամերիկայի հիմնական պաշտպանությունը դեռ մնում է զսպումը: Ինչպես 1961 թվականին ասել է նախագահ Ջոն Քենեդին, երբ մենք առանց որեւէ կասկածի շատ զենք ունենանք, կարող են առանց կասկածի վստահ լինել, որ դրանք չենք կիրառի: Այդ սկզբունքը գործում է նաեւ այսօր»,-ասել է նա:
Օսթինը նշել է, որ վերջին տարիներին տեխնոլոգիաները կատարելագործվել են, փոխել պատերազմի բնույթը:





























