Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի գնահատման եւ կառավարման ավագ հարկային տեսուչ Արշակ Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել:

Հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 13-ին, ժամը 01.10-ի սահմաններում, հարբած վիճակում վարելով Volkswagen Passat մակնիշի, 19 SU 444 համարանիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Արարատ Ջանոյանին, ով տեղում մահացել է, իսկ ինքը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, դիմել է փախուստի:

2011 թվականի հունիսի 22-ին Արշակ Մաթեւոսյանի նկատմանբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի