Կալանավորվել է Իրանի ԱԳ նախարարի վարչական եւ ֆինանսական հարցերով տեղակալ Մոհամմադ Շարիֆ Մալիքզադեն, հաղորդում է Fars գործակալությունը:
Շարիֆ Մալիզադեն մեղադրվում է կոռուպցիայի եւ օրենքը խախտելու դեմ:
Ավելի վաղ Իրանի 25 օրենսդիրներ փաստաթուղթ են ստորագրել ԱԳ նախարարին իմպիչմենթի ենթարկելու վերաբերյալ, երբ վերջինս իր տեղակալ նշանակեց Շարֆ Մալիքզադեին:
Դրանից հետո Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին խոստացել է պաշտոնից ազատել իր նոր տեղակալ Մալիքզադեին, եթե ապացուցվի, որ նա խախտել է օրենքը:
Իրանի խորհրդարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ խորհրդարանականները Սալեհիին տեղեկացրել են իմպիչմենթի նախաձեռնության պատճառների մասին:
Սալեհին ընդունել է, որ քրեական անցյալով մարդու առկայությունն ԱԳՆ-ում չի բխում երկրի շահերից, հավելելով, որ ինքը կազատի Մալիքզադեին:
Ավելի ուշ Իրանի խորհրդարանը դադարեցրել է ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի իմփիչմենթի գործը, հաղորդում է Mehr գործակալությունը:




























