Երկու օր առաջ Հորդանանի հետ սահմանին Իսրայելի զինուժի կողմից խոցված դրոնը, պարզվել է, զինված անօդաչու է, որը Իրանը Իրաքից կամ Սիրիայից ուղարկել է Իսրայելի տարածք, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Երկու օր առաջ Իրանը Իրաքից կամ Սիրիայից Իսրայելի տարածք է ուղարկել զինված ԱԹՍ՝ զինված դրոն, որը մեր ՀՕՊ համակարգը խոցել է Հորդանանի հետ սահմանին: Եւ դա շատ բան է ասում: Մերձավոր Արեւելքում ահաբեկչության իրական հովանավորը Իրանն է»,- ասել է Նեթանյահուն՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի հետ հանդիպմանը:

Իսրայելցի զինվորականները մայիսի 18-ին հայտնել են, որ խոցել են անօդաչու թռչող սարք, որը մոտենալիս է եղել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Էմեք Խա Մաայանոտ շրջանի սահմանին: