Մամուլում դեռ երեկ էր շրջանառվում, որ արտգործնախարարը հրաժարական է ներկայացրել կամ ներկայացնելու. երեկ խոսել եմ արտգործնախարարի հետ, այդպիսի բան չկա և դա սուտ է։ յս մասին այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Ինչ վերաբերում է փոխարտգործնախարար Ավետ Ադոնցի հայտարարությանը, որ ինքը տեղյակ չէ Նիկոլ Փաշինյանի մատնանշած փաստաթղթից, Ռուբինյանն ասաց. «Փոխարտգործնախարարը կարող է տեղյակ չլինել այս կամ այն բանից այն պարզ պատճառով, որ փոխարտգործնախարարները մի քանիսն են, որոնք ունեն իրենց ոլորտը, որը կուրացիա են անում։ Եվ շատ նորմալ է, որ մի փոխնախարարը կարող է ամեն ինչից տեղյակ չլինել։ ԱԳՆ-ի այն բոլոր պաշտոնյաները, որոնք պետք է տեղյակ լինեն գործընթացից, տեղյակ են»:
Նշենք, որ երեկ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը լրագրողներին ասել էր, որ ԱԳՆ-ն որևէ տեղեկություն չունի Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի մասին։











