Երկիր մոլորակին շատ մոտ հունիսի 27-ին կանցնի աստերոիդ 2011 MD-ն, որի չափերը կազմում են 8-18 մետր:
Աստերոիդ 2011 MD-ն հայտնաբերվել է ընդամենը երկու օր առաջ: Երկուշաբթի` հունիսի 27-ին, Գրինվիչի ժամանակով 13:26-ին (18.26 Երեւանի ժամանակով) աստերոիդը կանցնի 0,00012 աստղագիտական միավոր հեռավորությամբ` 18 հազ. կմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ՆԱՍԱ-ի տվյլաներին:
Աստերոիդի հետագիծը Երկիր մոլորակին ամենամոտ պահին կանցնի հարավային Ատլանտիկայի եւ Անտարկտիդայի ափերի մոտով:
Գիտնականները հայտարարում են, որ աստերոիդի բախումը Երկրին բացառված է, սակայն գոյություն ունի «ճանապարհա-տրանսպորտային պատահարի» ոչ զրոյական հավանականություն արբանյակների կամ տիեզերական աղբի հետ: Բացի այդ, Երկրի ձգողականությունը կարող է էապես փոխել 2011 MD ուղեծիրը:




























