Մենք ներկայանալու ենք լուրջ, կշիռ ունեցող ցանկով։ Այս մասին «5-րդ ալիքի» հետ հարցազրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշել է, որ ցուցակի վերաբերյալ աշխատանքները գրեթե ավարտական փուլում են.

«3-4 օր հետո արդեն կներկայացնենք կենտրոնական հանձնաժողով։ Մենք ներկայանալու ենք շատ լուրջ, կշիռ ունեցող ցանկով։ Ցանկում կտեսնենք պետական ապարատում կենսագրություն ունեցող մարդիկ, կտեսնեք փորձառու քաղաքական գործիչներ, նաեւ երիտասարդ, թարմ դեմքեր, կտեսնեք հայտնի բժիշկներ, ուսուցիչներ, լրագրողներ, փորձագետներ։ Այսինքն՝ մարդիկ, որոնք ունեն անցած ճանապարհ, գիտելիք, փորձառություն եւ պատրաստ են գալ ու ծառայել իրենց երկրի ու հայրենիքի համար։ Այլ կուսակցությունների ցանկերի հետ համեմատելով՝ կտեսնեք, թե մենք ինչ թիմով ենք ներկայանում»։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ սա նաեւ լուրջ ազդակ է հասարակությանը, թե իրենք ինչ դեմքերով են գալիս եւ ինչ են ուզում. «Այս իմաստով բավականին հետաքրքիր եւ մրցունակ թիմով ենք ներկայանալու»։