«Նաիրիտի» արտադրական անձնակազմին վճարվել է 1 ամսվա աշխատավարձ: Այդ մասին տեղեկացնում է ընկերության հասարակայնության եւ ԶԼՄ-երի հետ կապերի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մնացած անձնակազմի 1 ամսվա աշխատավարձը կվճարվի եկող շաբաթվա առաջին 2 օրերի ընթացքում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Նաիրիտի» աշխատակիցները հունիսի 10-ին ցույց էին արել նախագահի նստավայրի մոտ` պահանջելով վճարել 4 ամսվա աշխատավարձ: