Մայիսի 23-ին, ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԳՎ մոնիթորինգի կենտրոնից Մալաթիայի պահպանության բաժին ահազանգ ստացվեց, որ միացել է Բաբաջանյան փողոցի գեղեցկության սրահի ազդանշանային համակարգը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողները, բաժնի քրեական հետախույզների հետ, դեպքի վայր մեկնեցին։
Ոստիկանները գեղեցկության սրահ հասան այն պահին, երբ հանցամիտը կոտրել էր մուտքի դռան փականը և փորձում էր գողություն անել։ Իրավապահները նրան բերման ենթարկեցին ոստիկանության Մալաթիայի բաժին։ Բաժնում պարզվեց ինքնությունը՝ Հարավարևմտյան Բ-2 թաղամասի բնակիչ էր, 22 տարեկան։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։











