Մայիսի 24-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երեւանի Ամառային փողոցի 46-ամյա մի բնակիչ վարչական շրջանում գողություններ է անում:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո նույն օրը կասկածվողը Կարապետ Ուլնեցու եւ Հրաչյա Ներսիսյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մեքենայի կողային հայելի։
Պարզվել է, որ նա մայիսի 24-ին, ժամը 4-ի սահմաններում, հայելին գողացել է Ահարոնյան փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայից։ Բացի այդ, նմանատիպ գողություններ է արել նաեւ վարչական շրջանի այլ փողոցներում։
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:











