Նյու Յորքի նահանգային Սենատը հունիսի 24-ին հավանության է արժանացրել միասեռական ամուսնությունների գրանցումը թույլատրող օրինագիծը:

Նշվում է, որ հենց Նյու Յորքն է այն վայրը, որտեղ ծնվել է սեռական փոքրամասնությունների պաշտպանության շարժումը:

Օրինագիծը Նյու Յորքի Սենատում քվերակության էր դրվել նաեւ 2009 թ-ին, սակայն մերժվել էր:

Ներկայումս միասեռական ամուսնություններն օրինականացված են ԱՄՆ Քոնեքթիքուտի, Այովայի, Մասաչուսեթսի, Նյու Հեմփշիրի, Վերմոնտի նահանգներում, ինչպես նաեւ Կոլումբիայի օկրուգում, հաղորդում է Lenta.ru-ն:

2008թ-ին նմանատիպ օրինագիծ էր ընդունվել Կալիֆոռնիայում, որից հետո 18 հազար միասեռական զույգեր էին գրանցել իրենց հարաբերությունները: Սակայն ավելի ուշ Գերագույն դատարանը չեղյալ էր համարել օրինագծի քվերակության արդյունքները, եւ  ներկայումս դատարանի այդ որոշման օրինականությունը քննարկվում է Վերաքննիչ ատյանում: