Չիկագոյի քաղաքապետ Լորի Լայթֆութին դատի են տվել սպիտակամորթ լրագրողի հետ հարցազրույցից հրաժարվելու համար: «Անհեթեթություն է, որ ընտրված պաշտոնյան կարծում է, որ կարող է խտրականություն դնել ռասայական հիմքով»,- ասել է է Daily Caller-ի գլխավոր խմբագիր Իթան Բարթոնը:
«Քաղաքապետ Լայթֆութի որոշումը հստակ կերպով արգելափակում է մամուլի ազատությունը ռասայական խտրականության հիմքով»:
Դաշնային բողոքում նշվում է, որ Լայթֆութը խախտել է լրագրողի Թոմաս Կատենաչիի իրավունքներն Առաջին փոփոխության համաձայն եւ հավասար պաշտպանության իրավունքը՝ 14-րդ փոփոխության համաձայն:
Հայցում չի նշվում, որ քաղաքապետարանը կտրականապես մերժում է Կատենաչիին հարցազրույց տալ նրա ռասայի պատճառով, բայց ասվում է, որ վերջին մեկ շաբաթվա երեք էլեկտրոնային նամակի այդպես էլ չեն պատասխանել: «Ժամանակին» պատասխանի բացակայությունն իրականում մերժում էր, ասվում է բողոքում:
Լայֆութն առաջին սեւամորթ կինն ու բացահայտ գեյն է, ով ԱՄՆ-ի մեծությամբ երրորդ քաղաքի ղեկավարն է դարձել:





























