Երեւանում հունիսի 25-ին կայացել է հայ-ռուսական  հասարակական կազմակերպությունների առաջին հիմնադիր համագումարը:

Ձայների մեծամասնությամբ Միության նախագահ ընտրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ կազմակերպության գործունեությունը ձեւական չի լինելու եւ նպաստելու է Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր հասարակական շերտերի ներկայացուցիչների իրական համագործակցությանը: 

Միության հիմնադիր համաժողվին իրենց մասնակցություն են ցուցաբերել հայկական 200  եւ ռուսաստանյան 30 կազմակերպությունների 2200 պատվիրակներ: