Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Հավանայում վիրահատությունից հետո ծայրահեղ վիճակում է, այս մասին Miami Herald թերթին հայտնել է ԿՀՎ-ի աղբյուրը:
«Չավեսը ծայրահեղ վիճակում է` կյանքին չսպառնացող, բայց ծայրահեղ բարդ»,-հայտնել է աղբյուրը:
Անցած շաբաթ Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն եւ երկրի պետական խորհրդի նախագահ Ռաուլ Կաստորոն Չավեսին այցելել էին հիվանդանոցում: Կուբայի պաշտոնական Granma թերթը հրապարակել էր Չավեսի լուսանկարը, որը, ըստ թերթի, արվել է հունիսի 17-ին:
Կուբայի պաշտոնական լրատվամիջոցները հայտարարել էին, որ Չավեսը Հավանա է ժամանաել հունիսի 8-ին ` Բրազիլիա եւ Էկվադոր կտարած այցից հետո: Երկու օր անց նա ենթարկվել էր կոնքի մասում աբսցեսի վերահատության:




























